ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տանը վիճաբանություն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ժամը 20.25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցի Նապոլեոն Ազիզյանի տանը վիճաբանություն է տեղի ունեցել:Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Սիսվանի փողոցի թիվ 57 տան դիմաց, 30-ամյա Ահարոն Վ.-ն, 20-25 րոպե տևողությամբ հայհոյանքներ է տվել Նապոլեոն Ազիզյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին, աղմկել է և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, վիճաբանել է հասարակական կարգի խախտումը խափանելու փորձ կատարող 25-ամյա Նարեկ Հ.-ի, 38-ամյա Արթուրիկ Ն.-ի և Վարդան Ազիզյանի հետ, հրել և վայր գցել վերջինիս՝ ձախ ձեռքի ափի շրջանում պատճառելով վնասվածք:Բացի այդ հարձակվել է վիճաբանությունը դադարեցնելու փորձ կատարող ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել նրան, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածնել նրա կրծքին և ուսին: Ահարոն Վ.-ն բերման է ենթարկվել բաժին:Վարդան Ազիզյանին և ոստիկանության ծառայողին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս