Armenian text to speach

70.7 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am ուսումնասիրել  է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագիրը, հասկանալու համար թե ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարարը։

Սարգսյանը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում՝ սկսելով քրեական հետախուզության օպերլիազորի պաշտոնից։ Տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ՀՀ ոստիկանությունում՝ ներառյալ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։

2018 թվականին նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ապա՝ ոստիկանության պետի պաշտոնակատար և հետագայում՝ ոստիկանության պետ։ 2020 թվականին ազատվել է այդ պաշտոնից, իսկ 2021 թվականի հունվարի 8-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

2024 թվականի հայտարարագիրը. գույք, մեքենա, վարկեր

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ըստ 2024 թվականի հայտարարագրի՝ Սարգսյանը Երևանում ունի 3 միավոր համատեղ սեփականությամբ անշարժ գույք՝ բնակարան, ավտոկայանատեղի և հողին ամրակայված մեկ այլ անշարժ գույք , որոնք  ձեռք են բերվել  հենց նույն օրը մասնավորապես՝ 29/08/2018 գնման եղանակով, որը որոշակի կասկածներ է հարուցում։

Նա նաև ունի 2013 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին։

Հայտարարագրում նշված են նաև զգալի ֆինանսական պարտավորություններ․

  • Փոխառություններ՝ «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ից՝ ընդհանուր ավելի քան 56 միլիոն դրամ
  • Բանկային հաշիվների մնացորդ՝ մոտ 787 հազար դրամ
  • Կանխիկ դրամ՝ 3.5 միլիոն դրամ

Եկամուտների մասով հետևյալ պատկերն է ՝

  • Աշխատավարձ՝ Պաշտպանության նախարարությունից՝ ավելի քան 15 միլիոն դրամ
  • Այլ եկամուտներ, այդ թվում՝ կենսաթոշակ և համալսարանից վճարումներ 3 մլն դրամ։
  • Ստացված վարկեր՝ շուրջ 52.5 միլիոն դրամ

Ընդհանուր եկամուտները կազմել են մոտ 70.7 միլիոն դրամ։

Տարվա վերջի դրությամբ վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է մոտ 51.9 միլիոն դրամ, իսկ տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ մոտ 14.9 միլիոն դրամ, երկուսն էլ հանդիսանում են բնակարանի ձեռքբերման համար վարկեր։

Համեմատություն 2021 թվականի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը նաև ուսումնասիրեց 2021 թվականի հայտարարագիրը՝ հասկանալու ֆինանսական փոփոխությունների դինամիկան։

Այդ ժամանակ Սարգսյանի՝

  • Բանկային հաշիվների մնացորդ չի եղել
  • Կանխիկ գումարը կազմել է 19 հազար դոլար և 3.5 միլիոն դրամ

Եկամուտները զգալիորեն ավելի ցածր են եղել՝ ընդհանուր մոտ 21.8 միլիոն դրամ, հիմնականում աշխատանքի վարձատրությունից և կենսաթոշակից։

2021 թվականին նրա վարկային պարտավորությունները կազմել են մոտ 15.9 միլիոն դրամ, ինչը էականորեն պակաս է 2024 թվականի ցուցանիշից։

Համեմատությունը ցույց է տալիս, որ 2021-ից 2024 թվականներին Արման Սարգսյանի՝

  • Եկամուտները բազմապատկվել են
  • Վարկային պարտավորությունները զգալիորեն աճել են։

Սոնա Գրիգորյան




Լրահոս