Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը ֆե՞յք թեկնածու է․քաղաքացիները` Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե ինքը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը, նշել է, որ Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի, ոչ էլ պատգամավորի թեկնածու՝ ըստ Սահմանադրության։

«Այդ անձը ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի թեկնածու։ Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գործ ունենք «ֆեյք թեկնածուի» հետ։

Նրա խոսքով՝ «Ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռքն ենք ընկե՞լ։ Էդ մարդը հիբրիդային ֆեյք թեկնածու է։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածվում, այնպես էլ հիբրիդային թեկնածուներ են բերվում քաղաքական դաշտ»։

Նշենք, որ Սամվել Կարապետյանն ավելի վաղ ասուլիսում հայտարարել էր, որ ինքն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը՝ վստահեցնելով, որ «չկա մի ուժ, որ իրեն ամբողջությամբ ունեզրկի»։

Այս հայտարարություններից հետո ArmLur.am-ը շրջել է Երևանում և անցորդներին հարցրել. «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Սամվել Կարապետյանը ֆեյք թեկնածու է»։

Հարցված քաղաքացիներից մի կին կտրուկ արձագանքեց՝ նշելով. «Իրանից կեղծ երևույթ գոյություն չունի։ Իր նման այլանդակ կերպար չկա»։

Մեկ այլ անցորդ ասաց, որ համաձայն է վարչապետի գնահատականի հետ՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչը չպետք է արտաքին կախվածություններ ունենա։

Անցորդներից մեկը կտրուկ էր իր դիրքորոշման մեջ․
«1000 տոկոսով համաձայն եմ»։

Մեկ այլ տղամարդ նշեց. «Ֆեյքը Նիկոլ Փաշինյանն է»։

Իրինա Ատանյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս