Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսի 8-ից-27-ը (ներառյալ) և 2026 թվականի մայիսի 29-ից մինչև 2026 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կգտնվի արձակուրդի մեջ։
Արձակուրդի ժամանակահատվածում նրան կփոխարինի նախ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ապա՝ մայիսի 29-ից կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Այս ընթացքում արձակուրդում է գտնվելու նաև․
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Եսթեր Սահակյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանը, վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանը, վարչապետի օգնական Գագիկ Իսխանյանը, վարչապետի օգնական Արսեն Միխայլովը։
Նանիկ Աղասյան





























