ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «հավանել» է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի էջը: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ Նիկոյանը դա արել է Ազնավուրի այն հայտարարություններից հետո, որոնցում շանսոնյեն ՀՀ իշխանություններին մեղադրում էր երկրի ներսում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Հետաքրքիր է՝ Նիկոյանը միտումնավո՞ր է Ազնավուրի հայտարարություններից հետո «լայք» տվել այդ էջին, թե՞ այս ամենը զուգադիպություն է: Նիկոյանն իր էջում ավելացրել է նաեւ ԼՂՀ դիրքեր կատարած այցելության նկարներ, որտեղ նա զինվորական «կամուֆլյաժով» է:
«ԼԱՅՔ» Է ՏՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ