ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրություններից հետո հնարավոր հեղաշրջման փորձին։
«Ովքեր մտածում եմ հեղաշրջման մասին՝ գլուխները պատին են տվել, պետության համը բերաններում է մնալու»,- քվեարկելուց հետո ասաց նա։
Անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշին, Միրզոյանը շեշտել է, որ յուրաքանչյուր մարդու յուրաքանչյուր ձայնից կախված է երկրի ապագան։
«Ասվել է հազար անգամ ու էլի կասվի՝ պետության համը բերաններում է մնալու: Ով կհանդգնի մարտահրավեր նետել Հայաստանին, մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը, մեր սահմանադրական կարգին՝ տարիներով կփտեն բանտերում»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը։




























