Armenian text to speach

ՀՀ քաղաքացիները հակակոռուպցիոնից SMS հաղորդագրություն են ստացել. ինչ է զգուշացնում կոմիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսահամարներին SMS հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Հաղորդագրությունում նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մյուս իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ շարունակում է բացահայտել ընտրակաշառքի նոր դեպքեր։

«Հորդորում ենք ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում անհապաղ ահազանգել Կոմիտեի թեժ գիծ՝ 011 900 035։ Ասենք «Ո՛չ» ընտրակաշառքին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքացիներին կոչ է անում աջակցել ընտրական գործընթացների օրինականության ապահովմանը և իրավապահ մարմիններին փոխանցել ընտրակաշառքի վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները։

Սոնա Գրիգորյան




Լրահոս