Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս նշանակալի հաղթանակի և այն հստակ մանդատի կապակցությամբ, որը նրան վստահել է Հայաստանի ժողովուրդը՝ շարունակելու առաջնորդել երկիրը խաղաղության, կայունության և ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով։
Սա հստակ տեսլականի, համարձակության և առաջնորդության ուժեղ վերահաստատումն է՝ ուղղված հավակնոտ ինստիտուցիոնալ և հասարակական բարեփոխումների առաջմղմանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և Հայաստանը եվրոպական արժեքների ընտանիքին առավել մոտեցնելուն։
Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերություններն էլ ավելի խորացնելու, երկխոսությունն ու համագործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև խաղաղության, ժողովրդավարության և մեր ժողովուրդների համար ավելի ուժեղ եվրոպական ապագայի շուրջ մեր ընդհանուր հանձնառությունն առաջ մղելու նպատակով»։






















































































