Խիստ դատապարտում ենք եվ գումար պահանջող բժիշկներին, եվ տվող հիվանդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խիստ դատապարտում ենք եւ գումար պահանջող բժիշկներին, եւ  տվող հիվանդներին,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց “Շտապ բուժօգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը` անդրադառնալով ծառայության գնային քաղաքականությանը: Նա ընդգծեց, որ ծառայությունն անվճար է: Ստեփանյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի շատացել է կանչերի քանակը` 13 332 կանչով ավել, քան նախորդ տարի: Կանչերի մեծ մասը բաժին է ընկնում սրտանոթային համակարգի, տրավմաների, վիրուսային հիվանդությունների բողոքներին:Խոսելով շատպօգնության համակարգի բարեփոխումների մասին` նա ասաց, որ կատարվել են մեծածավալ աշխատանքներ: “Բարեփոխումները կատարվել են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում”,- ամփոփեց Թ. Ստեփանյանը` հավելելով, որ դեռեւս խնդիրներ կան:




Լրահոս