Armenian text to speach

Երևանի ավագանու ծեծկռտուքի գործով մեկ տուժող կա. ո՞վ է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի վերջին՝ 5-րդ նիստի ընթացքում գրանցված ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ տուժող է ճանաչվել։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ տուժողի կարգավիճակ է ստացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։ Կայքի հետ զրույցում վերջինս հաստատել է այդ տեղեկությունը։

Նշենք, որ Սարգիս Տեր-Եսայանը ավագանու անդամ է դարձել ընդամենը ամիսներ առաջ՝ «Մայր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով, փոխարինելով մանդատը վայր դրած Սամվել Հակոբյանին։

Միևնույն ժամանակ, ծեծկռտուքի մյուս մասնակիցներից՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգորի Իսկանդարյանը, ArmLur.am-ի տեղեկություններով, տուժող չի ճանաչվել։ Հայտնի չէ նաև՝ ինչ կարգավիճակ ունի հարուցված վարույթի շրջանակներում, սակայն նա առ այս պահ չի կանչվել ոստիկանություն։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստը վերածվել էր լարված միջադեպի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների միջև առաջացած վիճաբանությունը վերաճել էր ֆիզիկական բախման, որի հետևանքով նիստը հայտնվել էր հանրային և քաղաքական լայն քննարկումների կենտրոնում։

Նանիկ Աղասյան




Լրահոս