Armenian text to speach

Վլադիմիր Գասպարյանի թոռը վթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։




Լրահոս