Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր, ԲՀԿ-ական Անահիտ Հարությունյանը երեկ բավական տհաճ խոսակցություն է ունեցել ԲՀԿ-ականների հետ` մեր թերթին տված հարցազրույցում հայտնած մտքի համար: Հիշեցնենք, որ Հարությունյանը, պատասխանելով հարցին՝ եթե առաջանա կա՛մ…կա՛մ-ի հարց, այսինքն` Գագիկ Ծառուկյանի հետ միասին Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու խնդիր, ապա որ տարբերակը կընտրի, ասել էր, որ եթե իր քաղաքական ուժը դեմ գնա Սերժ Սարգսյանին, ապա ինքն այդ կուսակցությունում չի մնա:
Անահիտ Հարությունյանն ինքը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց լուրը` ասելով, որ նման խոսակցություն չի եղել, որովհետեւ կուսակցության նախագահն այստեղ չէ:
Հավելենք, որ չի բացառվում` Հարությունյանը կուսակցության կողմից նկատողություն ստանա:
ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ