Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցում, բայց այժմ բացահայտ սկսել է Ռուսաստանին վերջնագրեր ներկայացնել։




























