Armenian text to speach

Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն աշխարհի առաջնությունից հետո կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դիդիե Դեշամն ավելի վաղ հայտարարել էր, որ աշխարհի առաջնությունից հետո կլքի պաշտոնը։ Կիսաեզրափակչում Ֆրանսիան 0:2 հաշվով պարտվել էր Եվրոպայի չեմպիոն Իսպանիային։

Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից և նվաճել է աշխարհի չեմպիոնի, փոխչեմպիոնի, Եվրոպայի փոխչեմպիոնի, Ազգերի լիգայի գավաթակրի տիտղոսները։




Լրահոս