Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մտադիր է դատարան դիմել տեղական ԶԼՄ-ների դեմ, որոնք ֆուտբոլիստի հոր՝ Խորխե Մեսսիի հրաժեշտի արարողության ժամանակ խախտել են ընտանիքի անձնական կյանքի իրավունքը։ Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է լրագրող Ֆրան Կասարետոն։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Մեսսին անձնական ինքնաթիռով ժամանել էր՝ հորը հուղարկավորելու արարողությանը մասնակցելու համար։
«Լիոնել Մեսսին հաստատել է, որ իրավական միջոցներ կձեռնարկի արգենտինական ԶԼՄ-ների դեմ, որոնք Խորխե Մեսսիին հրաժեշտ տալու ժամանակ խախտել են ընտանիքի անձնական կյանքի իրավունքը»,- գրել է Կասարետոն։
Լիոնել Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի մահվան մասին հայտնի էր դարձել օգոստոսի 8-ին։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Նա 68 տարեկան էր։
Նանիկ Աղասյան




























