Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է պատմում սպանված հովիվի քույրը. Արգամ Աբրահամյանը, Հմայակ Հովհաննիսյանն ու անհետացած փողերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սողոմոն Վլասյանի սպանության գործը 2023-ից դատարանում է, սակայն երեք տարի անց նախաքննությունը հասել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին։ ՔԿ-ն նրան մեղադրում է սպանությունը պատվիրելու մեջ, իսկ պաշտպանն այն «աբսուրդ մեղադրանք» է համարում։

Եվ այսպես, ինչպես դասավորվեցին իրադարձությունները

2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենով սպանվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց գործը նոր շրջադարձ է ստացել։ Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները մեծ շուքով ձերբակալեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ կալանք կիրառվեց։ Ըստ ՔԿ-ի՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ն՝ Արգամ Աբրահամյանը կասկածել է, որ իր կինը՝ Էմմա Ծառուկյանը, անձնական հարաբերություններ է ունեցել Սողոմոն Վլասյանի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Քննչական կոմիտեի վարկածով՝ այդ հանգամանքը դարձել է վրեժխնդրության շարժառիթ, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։

Ըստ քննության՝ Աբրահամյանը Հակոբյանին հանձնարարել է սպանել Վլասյանին, իսկ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան 2 հասցեի մոտ հրազենով կատարել է սպանությունը։ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերովսպանություն կատարելուն դրդելու համար։ Սակայն ՔԿ-ի հրապարակած հաղորդագրությունից հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ նոր ապացույց է հայտնվել 2024-2026 թվականներին, որը քննությանը թույլ է տվել երեք տարի անց Աբրահամյանին ներկայացնել որպես ենթադրյալ պատվիրատու։

Ակնհայտ է միայն այն, որ իրավապահ գերատեսչությունը անձնական, ընտանեկան, կրոնական հարցեր է առաջ քաշել, քանի որ Աբրահամյանի կինը կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի բժշկուհի դուստրն է՝ Էմմա Ծառուկյանը: Այսինքն՝ այդ հաղորդագրությունը ակնհայտորեն Գագիկ Ծառուկյանին ցավեցնելու միտում ուներ:

2023-ին հարցաքննվել են Աբրահամյանն ու Ծառուկյանը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վլասյանի սպանության գործի շրջանակում 2023 թվականին Քննչական կոմիտե են հրավիրվել և հարցաքննվելի նչպես Արգամ Աբրահամյանը, այնպես էլ Էմմա Ծառուկյանը։ Իրավապահներին հետաքրքրել են Ծառուկյանի և Սողոմոն Վլասյանի շփումները և քննության ընթացքում պարզվել է, որ Էմմա Ծառուկյանը ընդամենը այցելել է Ավետարանական եկեղեցի և շփվել հոգևոր հովվի հետ ինչպես հարյուրավոր մարդիկ։ Սակայն այդ ժամանակ Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել, որևէ ապացույց քննիչները չեն գտել։ Սպանության համար մեղադրանք առաջադրվել է Աբրահամյանների մտերիմ և անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակոբյանի վերաբերյալ քրեական վարույթը 2024 թվականի ապրիլին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Գործը սկզբում քննել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ նրա լիազորությունների կասեցումից հետո գործը վերամակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին և դատաքննության փուլում է։ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։

Այս ընթացքում մի խայտառակ պատմություն էլ է եղել. քննիչները սպանության առիթով, երբ խուզարկել են հոգևոր հովիվի տունը, ArmLur.am-ի տվյալներով, հայտնաբերվել է 380 հազար դրամ, 25 հազար ռուբլի, 9820 եվրո և 48 հազար 550 դոլար, որոնք անհետացել են: Կասկածներ կան, որ քննիչն է հափշտակել քահանայի փողերը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության համարL:

ArmLur.am-ը զրուցեց հոգևոր հովիվի քույր Նելլի Վլասյանի հետ, ով ասաց, որ մինչև հիմա իրենց չի վերադարձվել հափշտակված գումարը:

Քննության թիրախում՝ Հմայակ Հովհաննիսյանի հին եթերները

ArmLur.am-ին տեղեկություններ հասան Քննչական կոմիտեից այն մասին, որ չի բացառվում, որ քննությունը ակտիվացել է նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի հրապարակային ելույթների ուսումնասիրությունից հետո։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս