Armenian text to speach

Վրաստանը ՀՀ-ի և Ադրբեջանի հետ կապող նոր ավտոմայրուղու շինարարության մրցույթը երկարաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական APA գործակալությունը գրել է, որ  Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը 10 օրով երկարաձգել է Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի հետ կապող նոր քառաշերտ ավտոմայրուղիների շինարարության միջազգային մրցույթի ժամկետը։

Մրցույթը հայտարարվել էր հուլիսի 7-ին, իսկ առաջարկների ներկայացման վերջնաժամկետը նախատեսված էր օգոստոսի 14-ը։ Այժմ այն տեղափոխվել է օգոստոսի 24-ը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 250 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի վարկի միջոցով։

Նախատեսվում է կառուցել ընդհանուր 61.3 կմ երկարությամբ նոր ավտոմայրուղիներ, որոնք Ռուստավի քաղաքից կուղղվեն դեպի Գըրմըզի Քյոփրյու և Սադախլո։

APA-ն նշում է, որ նոր ճանապարհային ենթակառուցվածքը նախատեսված է Վրաստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ կապն ապահովելու համար։

Անի Վարդանյան




Լրահոս