Իրանի ռազմական պաշտոնյաները առաջարկել են Պարսից ծոցի երկրներին դադարեցնել Թեհրանի հետ հակամարտության մեջ Միացյալ Նահանգներին աջակցելը, հաղորդում է EFE-ն։
«Մենք զգուշացնում ենք. ագրեսորին՝ ամերիկյան զինվորականներին, տրամադրվող ցանկացած օգնություն կամ աջակցություն կդիտարկվի որպես համագործակցություն ամերիկյան զինված ուժերի հետ», – ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալի Աբդոլլահը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ոչ մի գործողություն չի վրիպում Իրանի ուշադրությունից։
Զգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Աբու Դաբին մեղադրեց Թեհրանին երկրի ուղղությամբ երկու հրթիռ արձակելու մեջ, ինչի հետևանքով ԱՄԷ-ն սառեցրեց Իրանի հետ բոլոր առևտրային հարաբերությունները։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ԱՄԷ-ի մեղադրանքները անհիմն է անվանել։



























