Armenian text to speach

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինվորները հետազոտվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն, մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ: Այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք,  որ երեկ ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 զինվորի։ Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ է՝ 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանը։

Վիրավորներն են՝ 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։

Վարորդը Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն է, որը այս պահին ձերբակալված է։




Լրահոս