Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Քալաշյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ։






















