Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 72-ամյակի կապակցությամբ։
«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգեկան առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները», – ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
























































































