Պուտինը ժամանել է Բիշքեկ՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հոբելյանական գագաթնաժողովին։ Այս տարի ՇՀԿ-ն նշում է հիմնադրման 25-ամյակը։
Հաղորդվում է, որ այսօր Պուտինը հանդիպումներ կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և այլ առանցքային գործընկերների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում․




























