Armenian text to speach

ԿԳՄՍ փոխնախարարին Փաշինյանն ազատել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մարտիրոսյանի պաշտոնանկությունը տեղավորվում է վերջին շրջանում պետական համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունների տրամաբանության մեջ։ Վերջին շաբաթներին տարբեր գերատեսչություններում մի շարք փոխնախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, և կադրային վերադասավորումների գործընթացը, ըստ իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների, դեռևս շարունակվում է։

Հատկանշական է, որ Արթուր Մարտիրոսյանը մինչև վերջին օրերը շարունակում էր ակտիվորեն ներկայացնել ԿԳՄՍ նախարարությունը։ Մասնավորապես, օգոստոսի 31-ին նա մասնակցել է Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը՝ հանդես գալով որպես նախարարի տեղակալ։

Մարտիրոսյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում զբաղվել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներին առնչվող մի շարք ուղղություններով։ Նախորդ տարիներին նա նաև ներկայացրել է Հայաստանը ԵՄ գործընկերության շրջանակում՝ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում իրականացվող ծրագրերի մասով։

Սոնա Գրիգորյան




Լրահոս