Armenian text to speach

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Բրազիլ հարաբերությունների զարգացմանն ուղղված ներդրման համար՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բրազիլի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և միջպետական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։

Քննարկվել են նաև երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։

 




Լրահոս