Խորհրդակցություն և դասախոսություններ՝ ԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին։

ՓԾ տնօրենը ներկայացրեց ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության հետ համատեղ` որոնողափրկարարական միջազգային ջոկատի ներքին որակավորման ծրագրի շրջանակներում անկացված վարժանքի արդյունքները։ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունում պարբերաբար անցկացվում են երկրաշարժի դեպքում վարքականոնների ուսուցման դասախոսություններ։

Այս շաբաթ ՍՊԾ մասնագետները դասախոսություն կանցկացնեն Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսների և ուսանողների խմբի համար։

Նախարար Երիցյանին զեկուցվեց, որ այսօրվանից ԱԻՆ վարչական շենքի երկրորդ մասնաշենքում սկսվել են վերելակի կառուցման աշխատանքները։ Նոր վերելակն ԱԻՆ հաշմանդամ աշխատակիցներին հնարավորություն կտա օգտվել երկրորդ հարկում գտնվող սպորտային դահլիճից։

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն          




Լրահոս