Armenian text to speach

ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպան այս ձմռանը կբախվի վառելիքի գների հետագա աճի՝ Հորմուզի նեղուցում ճգնաժամի արագ լուծման բացակայության պատճառով, հայտարարել է ԵՄ էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը:

Պաշտոնյան նշել է, որ գների աճն արդեն իսկ ազդել է ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ եվրոպական ընկերությունների վրա: Նա զգուշացրել է, որ վառելիքի շուկայում որևէ բարելավում ակնկալել պետք չէ:

«Ցավոք, պետք է խոստովանեմ, որ այս ձմռանը իրավիճակն ավելի կվատանա, քանի որ մենք Հորմուզի նեղուցի ճգնաժամի արագ լուծում չենք տեսնում», – ասել է նա Euronews-ին:

Յորգենսենը հավելել է, որ նույնիսկ եթե նեղուցը վերաբացվի, կայուն մատակարարումը վերականգնելու համար ժամանակ կպահանջվի:




Լրահոս