Armenian text to speach

Գազայի մասին վավերագրական ֆիլմը զայրացրել է Նեթանյահուին․ պահանջում է քրեական հետապնդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է բացահայտել «NAZA» վավերագրական ֆիլմում հարցազրույց տված զինվորների և սպաների ինքնությունը և նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսել՝ պնդելով, որ ֆիլմը վնասում է Իսրայելի դիվանագիտական և անվտանգության շահերին։

Օսկարակիր ռեժիսորներ Յուվալ Աբրահամի և Ռեյչել Սորի նկարահանած, «Գարդիան»-ի համարտադրությամբ ֆիլմը ներկայացնում է Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների վերաբերյալ բացահայտումներ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին։
Նեթանյահուն գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարային, բանակի շտաբի պետ Էյալ Զամիրին և «Շին Բեթ»-ի ղեկավար Դավիթ Զինիին ուղղված նամակում հորդորել է պարզել ֆիլմում ներկայացված բոլոր անձանց ինքնությունը և հետաքննություն սկսել՝ հնարավոր անվտանգության խախտումների ու քրեական զրպարտության հիմքով։

Իսրայելի կառավարությունը քննադատել է ֆիլմի հեղինակներին՝ անգամ սպառնալով զրկել նրանց քաղաքացիությունից։ Բանակի շտաբի պետն այն որակել է որպես հարձակում Իսրայելի վրա։ Միաժամանակ, զինվորական գլխավոր դատախազը նշել է, որ քրեական հետապնդման համար անհրաժեշտ են անվտանգության խախտումների կամ գաղտնի տեղեկությունների բացահայտման ապացույցներ։

«Գարդիան»-ը և լրագրողական կազմակերպությունները դատապարտել են Իսրայելի իշխանությունների քայլերը՝ դրանք գնահատելով որպես լրագրողների և նրանց աղբյուրների նկատմամբ ճնշում։ Ֆիլմի հեղինակները երեք տարվա ընթացքում հարցազրույցներ են անցկացրել ավելի քան 100 աղբյուրի հետ, այդ թվում՝ Գազայում ռազմական հարվածների թույլատրմանը մասնակցած բարձրաստիճան հրամանատարների։




Լրահոս