Նոյեմբերի 10-ին Միջազգային առևտրի կենտրոնում՝ Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի շրջանակում, տեղի է ունեցել «Անբաժանելի կենսաբանական անվտանգությունը ՀԱՊԿ տարածքում» խորագրով քննարկում։
Քննարկումը վարել է Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան։
Միջոցառմանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Ելույթ ունենալով քննարկմանը՝ Սեմերիկովը նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում կենսաբանական անվտանգության ոլորտում իրականացվում է համակարգված աշխատանք։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է կենսաբանական ռիսկերից բխող սպառնալիքների կանխարգելման նպատակով անդամ պետությունների ջանքերի համակարգման կարևորությունը, ինչպես նաև համատեղ գիտագործնական միջոցառումների նշանակությունը։




























