Armenian text to speach

Շվեդիան ևս 71,13 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիան լրացուցիչ 720 միլիոն կրոն (71,13 միլիոն դոլար) կհատկացնի մի շարք բազմակողմ հիմնադրամների և նախաձեռնությունների՝ Ուկրաինայի պաշտպանությանը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության և հեռահար գործողության միջոցների ապահովմանն աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է Շվեդիայի կառավարության աշխատակազմը։

200 միլիոն կրոն (19,76 միլիոն դոլար) կհատկացվի Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկի՝ PURL նախաձեռնությանը։ Դրա շրջանակում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է ամերիկյան պաշտպանական տեխնիկա՝ դաշնակիցների և գործընկեր երկրների ֆինանսավորմամբ։ PURL նախաձեռնությանը Շվեդիայի ընդհանուր ներդրումը կկազմի 572 միլիոն դոլար։

Եվս շուրջ 180 միլիոն կրոն (17,78 միլիոն դոլար) կհատկացվի ուկրաինական զինված ուժերին զինամթերք մատակարարելու Չեխիայի նախաձեռնությանը։ Չեխիան համաշխարհային շուկայից կարճ ժամկետներում ձեռք է բերում մեծ քանակությամբ զինամթերք, որի գնումը ֆինանսավորում են մի քանի երկրներ։

2022 թվականից ի վեր Շվեդիայի՝ Ուկրաինային ցուցաբերած ռազմական և քաղաքացիական օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 158 միլիարդ կրոն կամ 14 միլիարդ եվրո։




Մամուլի Տեսություն

Լրահոս