Ինչպես տեղեկանում ենք ԱԺ նախագահի Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 25-ին հրապարակված կարգադրությունից, Քոչարյանը Փարիզում մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Սպորտում արդյունավետ կառավարման և բարեվարքության» խորհրդարանական դաշինքի նիստին, ինչպես նաև մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին։
Գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կհատուցվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին հատկացված միջոցներից՝ փաստացի կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։
Սոնա Գրիգորյան




























