Հայաստանի կառավարության ներկայացրած նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսպես նա անդրադարձել է ընդդիմության դիտարկումներին, թե նոր Սահմանադրությամբ ամրագրված մի շարք դրույթներ բացառում են Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը:
«Նախագիծն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով՝ այդ հարցերին պատասխան տալու համար, կպատասխանի՝ կտեսնենք»,- նշել է Փաշինյանը:
























































































