Առողջապահության նախարարության պարզաբանումը Մ. Խոջոյանի առողջության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերեվարությունից ազատված` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին վերջին օրերին սոցիալական ցանցերում, էլեկտրոնային մամուլում եղած հրապարակումների առթիվ տեղեկացնում ենք, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո։

Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, շաբաթը մեկ անգամ նրան այցելում է բժշկական բրիգադը (վիրաբույժ, հոգեբույժ-նյարդաբան, թերապևտ), իսկ Վերին Կարմիրաղբյուրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրն ամենօրյա այցելություններ է կատարում:

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ բժշկական բրիգադն այսօր լրացուցիչ այց է կատարել։Նախարարին զեկուցվել է, որ այս պահին Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է և համապատասխանում է իր տարիքին:

Նրան նշանակվել է և կտրամադրվեն անհրաժեշտ դեղահաբեր: Հարազատները նշել են, որ գոհ են բուժսպասարկումից և անհրաժեշտության դեպքում ստանում են համապատասխան օգնություն:




Լրահոս