Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը քննադատողներին ուղղված գրառում է հայտնվել. «Գոյություն ունի երեք հնարվոր ելք` բնակցությունների միջոցով կարգավորում, անընդունելի ստատուս քվոյի պահպանում կամ պատերազմ:
Նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում Ուորլիքի հայտարարությանը, պետք է հիշեն, որ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջում է ենթադրում: Եթե կողմերը մինչեւ վերջ իրենց ուզեցածը պահանջեն, ապա շատ ու շատ երկար են սպասելու»:
Հիշեցնենք, որ Կարնեգի կենտրոնում ելույթի ժամանակ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները։