Կալիֆորնիայի խորհրդարանն ընդունեց ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը այսօր ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ կատարեց՝ որդեգրելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձը»,- հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն։ 

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն ողջունում է այս խիզախ քայլը, որը վկայությունն է ամերիկահայության տքնաջան աշխատանքի, ինչպես նաև Կալիֆորնիա նահանգի հանրային պաշտոնատարների ցուցաբերած հարգանքի՝ բոլոր ժողովուրդների, այս պարագայում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում, որը տարածել է azbarez.com կայքը։

«Առավել գնահատելի ենք համարում այն իրողությունը, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ազատության և ինքնորոշման սկզբունքները ամրապնդող իր այս քաջարի քայլը կատարեց՝ ի հեճուկս ադրբեջանական ուժեղ ճնշումներին։ Գնահատելով նահանգային օրենսդիր մարմնի այս բանաձևին կողմ քվեարկած յուրաքանչյուր օրենսդիրի քայլը՝ ցանկանում ենք առանձին գնահատանք արձանագրել այդ մարմնի անդամներ Մայք Գաթոյի, Ադրին Նազարյանի, Քաջո Աչաջյանի և խորհրդարանի նախագահ Ջոն Փերեզի հանդեպ, որոնք ղեկավարեցին այս դրական արդյունքը ապահոված ջանքերը՝ հարազատորեն ներկայացնելով իրենց ընտրատարածքի բնակչության շահերը»,- հայտարարում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն՝ բանաձևը համարելով հայ ժողովրդի, Ղարաբաղի բնակչության և հանուն ինքնորոշման իրավունքի պայքար տանող բոլոր ժողովուրդների համար։

Երկուշաբթի, հիշեցնենք, Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը ձայների 9 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբհավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչող և Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի նախագծին:




Լրահոս