Հունվարի 9-ից հասարակական տրանսպորտը կաշխատի ամենօրյա գրաֆիկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի ամենօրյա գրաֆիկով: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ` Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը 2011թ. դեկտեմբերի 31-ին երկարացվել և աշխատանքի ավարտը սահմանվել էր 2012 թ. հունվարի 1-ի ժամը 02:00-ը:2012 թ. հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ՝ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24:00-ը:  




Լրահոս