Ինչի՞ մասին էին խոսում ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը «Հաղթանակ» զբոսայգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի անդամները միմյանց հետ ջերմ զրուցում էին:

Armlur.am-ը ԲՀԿ խմբակցքության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` ինչ էին քննարկում ԲՀԿ-ի անդամները Կոնգրեսի ներկայացուցիչների հետ:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քաղաքական ոչինչ չեն քննարկել: «Ես  Լևոն Տեր-Պետրոսյանին, նոր չէ, որ ճանաչում եմ: Երբ ես աշխատում էի ՀՀՇ-ի «Հայք» պաշտոնաթերթում, բազմիցս առիթ եմ ունեցել շփվելու առաջին նախագահի հետ:  Ես Լևոն Տեր-Պետրոսյանին համարում եմ մեծ մտավորական ու քաղաքական լուրջ գործիչ: Մենք զրուցում էինք տարբեր բաների մասին»,- ԲՀԿ-ական պատգամավորը:

-Այսինքն` քաղաքական թեմայով քննարկումներ չե՞ն եղել:

-Մենք ՀԱԿ-ի ու «քառյակի» մեր գործընկերների  հետ մշտապես քննարկումների մեջ ենք, բայց չեմ կարծում, որ  Հաղթանակի զբոսայգին այն տեղն է, որտեղ քաղաքական հարցերի մասին խոսեինք: Շատ ավելի հետաքրքիր թեմաներ ունեինք զրուցելու, քան քաղաքականությունն է:

-Տիկի՛ն Զոհրաբյան, տեսակետ կա, որ կառավարության առաջիկա ծրագրի քննարկումը որոշիչ է լինելու ԲՀԿ-ի «դեմքը» փրկել-չփրկելու համար:

-ԲՀԿ-ն երբեք չի առաջնորդվել այս կամ այն կենտրոններից թելադրվող կեղծ  տեսակետներով, որոնցով, իբր, ցանկանում են  հասարակական կարծիք ստեղծել: Որևէ  մեկին չի հաջողվի  ԲՀԿ-ին  թելադրել իր տեսակետներն ու օրակարգը: ԲՀԿ-ն  կողմնորոշվելու խնդիր չունի:

Սոնա Դավթյան




Լրահոս