Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի որոշմամբ՝ «Միլան»-ի կիսապաշտպան Կական չի ընդգրկվել «Մունդիալ-2014»-ի հայտացուցակում:
«Ցավում եմ, բայց չեմ տխրել, քանի որ արել եմ հնարավորը: Սկոլարին միշտ հետևողական է իր ընտրությունում: Նա նախկինում ևս ինձ չէր հրավիրում հավաքական: Այնպես որ, այդ որոշումն անակնկալ չէր», – նշեց նա, հավելելով, թե Ռոբինյոն նույնպես նույն կերպ է մտածում:
«Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի մասնակցենք աշխարհի առաջնությանը, բայց Սկոլարիի ընտրությունն այլ էր: Կարծում եմ, որ մրցաշարի ֆավորիտները Բրազիլիայի, Իսպանիայի և Գերմանիայի հավաքականներն են», – նշել է Կական: