Կուտակայինը պետք է պահվի քաղաքացու ցանկությամբ. Ա. Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին խոսելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը լրամշակվել 1, և առաջարկվում է 76 հոդվածը ուժը կորցրած ճանաչել, ինչը նշնակում է, որ որևէ պատասխանատվություն չի կարող լինել նաև այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն փոխանցել որևէ գումար:

Մինասյանը նշեց, թե նախագծի առանձնահատկությունn այնն է, որ առաջարկվում է հաշվի առնել քաղաքացիների կամարտահայտությունը: Դա նշանակում է, որ եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր աշխատավարձից կուտակային վճարները պահվեն, ապա նա դիմում է տալիս, և դա  պարտավորություն է դառնում գործատուի համար, որ նա չհաշվարկի վճարները:

Պատգամավորի խոսքով` չորս ուժերի առաջարկում հակառակ ցանկությունն է եղել: Այսինքն` քաղաքացին պետք է դիմում գրի այն ժամանակ, երբ ցանկանում է, որ իր աշխատավարձից կուտակային վճարներ պահվեն:

Նա նաև նշեց, թե դրական ձեռքբերում է այն հստակեցումը, որ քաղաքացու կամարտահայտության դրույթը ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին:

«Այսինքն` օրենքը հետադարձ ուժ է ստանում, ովքեր չեն փոխանցել գումարներ, նրանք ազատվում են փոխանցելու պարտավորությունից: Սա նշանակում է, որ պարտադիր բաղադրիչը չկա, պարտադիր կուտակային համակարգը չկա»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց նաև, թե  Դաշնակցությունը կողմ է կառավարության այս նախագծին:

 




Լրահոս