Արմեն Գևորգյանի եւ Դավիթ Հարությունյանի փոխհարաբերություններում խանդի տեսարաններ են նկատվում․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Դեռ չի հասցրել չորանալ նոր կառավարության կազմի մասին հրամանի թանաքը, լուրջ թափ են հավաքել ներկառավարական ինտրիգները:

Ըստ կառավարության աշխատակազմի մոտ կանգնած աղբյուրների, խանդի լուրջ տեսարաններ են նկատվում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և նորաթուխ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխհարաբերություններում:
Նրանք չեն կարողանում կիսել Հովիկ Աբրահամյանին ավելի մոտ լինելու «արտոնությունը»:
Երկար տարիներ կառավարությունում առաջին ջութակի կարգավիճակ ունեցող Արմեն Գևորգյանը բավականին խանդով է վերաբերվում իր գործերի մեջ «քիթը խոթող» Դավիթ Հարությունյանի գործունեությանը և որոշակի շրջանակներում արդեն իր դժգոհությունն է հայտնել այս առթիվ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս