4 ԿԻՆ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայի Գուադալաջարա քաղաքում ձերբակալվել են 4 կանայք, որոնք մեղադրվում են երեխաների թրաֆիքինգով զբաղվող խմբի անդամներ լինելու մեջ. նրանք իռլանդացի զույգերին երեխաներ  են մատակարարել:  21-ամյա մի կին ձերբակալվել է, երբ նրա ազգականը հայտնել է, որ կինը փորձել է վարձով տալ  իր երեխային: Նա հայտնել է, որ իրեն վճարել են երեք կանայք, որոնք ցանկացել են վերցնել երեխային` գովազդի համար լուսանկարներ անելու նպատակով: Ոստիկանությունը կարողացել է պարզել, որ այդ երեք կանայք պարբերաբար երեխաներ են տարել հյուրանոց, որտեղ նրանց որդեգրել են իռլանդացի զույգեր:




Լրահոս