Սարկոզին Էրդողանին ցեղասպանության օրինագծի վերաբերյալ նամակ է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին նամակ է ուղարկել, որում անդրադարձել է հունվարի 23-ին ֆրանսիական սենատում քննարկվելիք Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին և դրա հետ կապված երկու երկրների հարաբերությունների հետագա ճակատագրին: Այս մասին տեղեկացնում է -CNNTurk -ը:Ըստ աղբյուրի` նամակում մասնավորապես ասվում է.”Հարգելի վարչապետ,Պատասխանելով ինձ ավելի վաղ ուղարկված Ձեր նամակին` գրում եմ մի օրինագծի մասին, որ քննարկվելու է Սենատում և երկու երկրների հարաբերությունների տեսանկյունից շատ կարևոր է: Նախ ասեմ, որ օրենքի նպատակը ֆրանսիական հասարակության մեջ երկար ժամանակ առկա հերքման զգացումը հաղթահարելը և 100 տարվա պատմություն ունեցող վերքերը բուժելն է:Սա ճանաչված բոլոր ցեղասպանություններին ուղղված ընդհանրական մի օրինագիծ է: Օրինագծի տեքստում ոչ մի ժողովուրդ և պետություն նշանառված չէ: Որովհետև մենք շատ լավ հասկանում ենք նաև թուրք ժողովրդի` Առաջին աշխարհամարտի տարիներին և Օսմանյան կայսրության կործանման ժամանակ ապրած ցավը:Գիտեմ, որ պատմության հետ առերեսվելը հեշտ չէ: Սակայն Ֆրանսիան ճանաչման ուժ ունեցող այս պարտականությունը կատարեց. ընդունեց ստրկավաճառության պատասխանատվությունը: Գերմանական բռնազավթման ժամանակ Ֆրանսիայում ապրող հրեաներին հավաքելով ուղարկեց ճամբարներ: Ես անձամբ 2007 թվականին Ալժիրի Կոնստանտին քաղաքում ելույթ ունենալով քննադատեցի Ֆրանսիայի կողմից Ալժիրի գաղութացման վայրագությունը և Ալժիրի ժողովրդի անբացատրելի ցավերի մասին խոսեցի:Թուրքիան մի մեծ երկիր է և Ֆրանսիայի համար կարևոր գործընկեր է: Որպես երկու բարեկամ և գործընկեր երկրներ ցանկանում եմ, որ մեզ հարիր ձևով խելամտություն ցուցաբերենք: Ուզում եմ իմանաք, որ այս օրենքի առնչությամբ կատարվելիք ծայրահեղ քայլերը երկու երկրների բազմակողմանի հարաբերություններին կարող են վնասել և պատասխանատվությունը նախաձեռնության հեղինակներինը կլինի”:




Լրահոս