ՀՀ-ից «անհայտ երկիր» է արտահանվել 15 մլն 449 հազ․ 700 խորանարդ մետր բնական և հեղուկ գազ․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է։ Որպես կանոն Հայաստանից գազն արտահանվում է հարևան Վրաստան։ Սակայն, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների, գազը սկսել է արտահանվել նաև «անհայտ երկիր»»,–թերթի փոխանցմամբ հայտնում է panorama.am–ը:

Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել 15 միլիոն 449 հազար 700 խորանարդ մետր բնական և հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 2 միլիոն 892 հազար 700 դոլար։

Ի դեպ, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանից գազ չի արտահանվել։ Անցած տարվա տարեկան տվյալներով Հայաստանից արտահանվել է 23 միլիոն 139.3 հազար խորանարդ մետր գազ՝ 4 միլիոն 562.5 հազար դոլար մաքսային արժեքով։

Անցած տարի արտահանված գազից 9 միլիոն 5 հազար խորանարդ մետրը 1 միլիոն 891 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է հարևան Վրաստան, իսկ մնացած 14 միլիոն 134.3 հազար խորանարդ մետրը 2 միլիոն 671.5 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է «անհայտ երկիր»։

Ի դեպ, անցած տարի Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել ութ անուն ապրանք 2 միլիոն 820 հազար դոլար արժողությամբ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս