Բրեդլին ուզում է աշնանը մենամարտել Մեյվեզերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 30-ամյա Տիմատի Բրեդլին, ով նախորդ մենամարտում կրեց իր կարիերայի առաջին պարտությունը ֆիլիպինցի Մեննի Պակյայոյի հետ մրցավեճում, ասել է, որ իրեն երկրորդական մենամարտեր պետք չեն. գրում է boxingtv.ru-ն:

«Իմ նպատակը այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին ռինգ վերադառնալն է,-ասել է Բրեդլին: – Ուզում եմ մենամարտել լավագույնների հետ, և ասում եմ մարդկանց՝ ինձ երկրորդական մենամարտեր պետք չեն: Ես պարզապես ցանկանում եմ մենամարտել լավագույնների հետ:

Ուզում եմ դառնալ աշխարհի լավագույն բռնցքամարտիկը, ինչի՞ս են պետք վերականգնողական մրցավեճերը: Ինչո՞ւ ես պետք է ժամանակ վատնեմ թոփ 20-յակի մեջ մտնող մեկի հետ, եթե կարող եմ պայքարել բռնցքամարտի լավագույն տղաների հետ:

Միակ մարդը, ում հետ ռինգում չեմ եղել, Մեյվեզերն է: Մենամարտել եմ Մարկեսի, Պակյաոյի և այլ պինդ մարզիկների հետ…Բայց դա նշանակություն չունի: Տվե՛ք ինձ նաև այս հնարավորությունը»:




Լրահոս