ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկած նիստը, որի ընթացքում քննարկվեցին կառավարության առաջիկա ծրագիրը, ավարտվեց: Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց` ակնկալում են, որ պատգամավորներն կառավարության առաջիկա ծրագրի շուրջ կներկայացնեն իրենց առաջարկները:
«Վաղը ժամը 12:00-ին պայմանավորվել ենք, ով ինչ առաջարկություն ունի, թող ներկայացնի»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Armlur.am-ի հարցին` ո՞ր ոլորտներն են ավելի շատ կարևորվել կառավարության առաջիկա ծրագրում, Աբրահամյանն ասաց. «Կարևորել ենք տնտեսության զարգացումը, աղքատության ու արտագաղթի նվազեցումը»: