Երեք օր առաջ՝ հունվարի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից՝ կարգադրիչների ու ոստիկանների քթի տակից փախուստի է դիմել երեք օր առաջ գողության փորձի համար ձերբակալված Էդմունդ Ծատուրյանը: Ըստ տարածված լուրերի՝ դրանից երկու օր առաջ “”Փեթակ”” առևտրի կենտրոնում սառեցված հավերով լի արկղի գողության փորձ անելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկված, այնուհետև ձերբակալված Էդմունդ Ծատուրյանը և Կարեն Թագվորյանը հունվարի 21-ին տեղափոխվել էին Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը որոշեր նրանց խափանման միջոցը: Իրեն ուղեկցող ոստիկան Գագիկ Ղահրամանյանին Ծատուրյանն ասել է, որ իրեն շտապ պետք է հոգալ բնական կարիքները և խնդրել է, որ Ղահրամանյանն իրեն ուղեկցի զուգարան, որտեղից էլ պատուհանով դիմել էր փախուստի: Խոսակցություններ կան, որ դատարանից ոչ մի փախուստ էլ չի կատարվել, և որ իրականում ոստիկանները մինչև դատարան հասնելն են Ծատուրյանին բաց թողել իրենց ձեռքից, իսկ դատարանից փախուստի պատմությունը հորինել են կասկածյալի անհետացման իրական պատճառները թաքցնելու համար:
Հայկական ժամանակ. Փեթակից սառեցված հավերի գողության փորձ կատարած Ծատուրյանը փախել է դատարանի պատուհանից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ