ԲՀԿ-ն, որ այդքան հայտարարում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու իր ցանկության մասին, Հրազդանի տեղամասային ընտրական հանձնաժողովների իրեն պատկանող տեղերը տվել է քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք մեծ մասամբ ՀՀԿ-ական են: Երեկ այս մասին թերթին հայտնել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագումյանը: Նա նկատել է, որ նման պրոցեսների մասին լսել է նաև ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի դեպքում, սակայն դեռ կոնկրետ ոչինչ չի կարող ասել: ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը երեկ թերթի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, որ ԲՀԿ-ի տեղերը տրամադրվել են այլ անձանց: «Բոլոր տեղամասերում հանձնաժողովի անդամներ և նախագահներ նշանակել է ԲՀԿ-ն»,- ասել է Մհերյանը:
Հայկական ժամանակ. ԲՀԿ-ն Հրազդանի տեղամասային ընտրական հանձնաժողովների իր տեղերը տվել է ՀՀԿ-ականներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ