Լրագրողների ձերբակալություններն անթույլատրելի են. Վ.Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել Ուկրաինայի տարածք զենք անցկացնելու ռուսաստանյան լրագրողներին ուղղված մեղադրանքները: «LifeNews-ի լրագրողներին այժմ վերագրում են բոլոր մահացու մեղքերը, այդ թվում նաև մեղադրում են ինչ-որ զենք տեղափոխելու մեջ, ինչը լիակատար անհեթեթութուն է», – լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը հավելել է, որ Ուկրաինայում ձերբակալվում են նաև երրորդ երկրներից լրագրողներ, որոնք աշխատում են ռուսաստանյան լրատվամիջոցների համար:

«Դա միանգամայն անթույլատրելի է», – հայտարարել է նա:

«Հուսով եմ, որ ուկրաինական իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի ազնվացնեն այն քաղաքական գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում», – նշել է Պուտինը:




Լրահոս