Դավիթաշենում վերելակ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 23.36-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 11 շենքի 2-րդ մուտքի վերելակում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.20-ին, մարվել` 00.33-ին:Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ այրվել է վերելակն ամբողջությամբ` 6 քմ մակերեսով և վերելակի հորանում`աղբ:




Լրահոս