Կլոր սեղան ցմահ դատապարտվածների թեմայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն այսօր կլոր սեղան էր կազմակերպել “Ցմահ ազատազրկումը եվրոպական երկրներումե” թեմայով: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հելսինկյան Կոիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով տեղեկացրեց, որ Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը շատ է 2.5 մլն բնակչություն ունեցող Հայաստանի Համար:Ավետիք Իշխանյանը նաև հիշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքը, ով ավելի վաղ մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանում շատ են ցմահ դատապարտյալները:Համեմատության համար նշենք, որ 2 մլն բնակչություն ունեցող Սլովենիայում կա 2 ցմահ դատապարտյալ: Զեկույցով հանդես եկավ նաև ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանը, ով իր ելույթում ասաց, որ Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 41 դատապարտվել են մեկ անձի սպանության մեղադրանքով, իսկ մյուսները` երկու և ավելի: Ընդ որում, 26 ցմահ դատապարյալ առաջին դատվածությամբ է ազատազրկվել:Զեկուցողը նշեց նաև, որ Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրներում ցմահ դատապարտվածների չնչին տոկոսն է միայն մինչև կյանքի վերջ անցկացնում բանտում. ճնշող մեծամասնությունը վերադառնում է հասարակություն, իսկ ներման գործնթացն տարբեր երկրներում տարբեր է. օրինակ` Անգլիայում 14 տարի անց է ներում շնորհվում, իսկ Շվեդիայում` 9 տարի անց:




Լրահոս