Ի տարբերություն ՕԵԿ-ի` ԲՀԿ-ին չեն ճնշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր խմբակցության պատգամավորների վրա ոչ մի ճնշում չի եղել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ երեկ ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանը հայտարարեց, թե դուրս է գալիս խմբակցությունից և կողմ է քվեարկելու Կառավարության ծրագրին: Արդեն այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե Բոթոյանի նկատմամբ ճնշումներն են եղել:

Միքայել Մելքումյանն այս առնչությամբ նշեց. «Շատ լավ հարց եք տալիս, բայց պետք է հիասթափեցնեմ, քանի որ ԲՀԿ-ն կայացած կառույց է, որը միտված է պետականաշինությանը: Մենք երբեք որևէ ճնչում չենք զգացել»:  

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք երեկվա քվեարկության արդյունքները կարելի է հաղթանակ համարել, Վահան Բաբայանը նշեց.

«Նապոլեոն Բոնապարտի արշավանքներից ամենաուժեղ ճակատամարտերից մեկի ժամանակ ասվեց՝ եթե ևս մեկ այսպիսի հաղթանակ, մենք վերջնականապես կպարտվենք։ Կարծում եմ՝ «մեկ կուսակցության պետություն» սցենարով հաղթանակների հասնելը շատ ավելի հեռանկարներ չեն բացում մեր երկրի առջև և ավելի են խնդիրներ առաջացնում», – նշեց նա։




Լրահոս